Пожалуйста переверните девайс
Ամեն ինչ
301-ի մասին
«301. Իմաստության երկիրը» հիմնադրամ է:
Մենք հավաքում ենք միջոցներ քրաուդֆանդինգի միջոցով 300+1 իմաստունների Հայաստան հրավիրելու և անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: Նրանք, իրենց հերթին, պետք է 7 տարի բնակվեն Հայաստանում, գտնեն այստեղ գործընկեր (տանդեմի) և իրագործեն համատեղ նախագծեր իրենց գործունեության ոլորտում:
Ծանոթանալ նախագծերի հետ այստեղ՝
Մենք նաև գտնում ենք ներդրումներ իմաստունների կողմից առաջարկվող նախագծերի համար:
ՎԱՐԿԱԾՆԵՐ
Ելնելով 4 հիմնական հարցերից ՝ մենք խորհեցինք որոշ վարկածների շուրջ, թե ինչպիսի՞ն կարող է դառնալ Հայաստանը, ինչպե՞ս ենք մենք տեսնում Հայաստանը, ոչ թե արմատային համակարգից մեկուսացված, այլ հաշվի առնելով նրա պատմությունը և ավանդույթները, որոնք ապրում են այս մշակույթի և ժողովրդի մեջ: Ձեզ ենք ներկայացնում մեր վարկածների հիմնական կիզակետը, որոնք նշմարել ենք ինքներս մեզ համար.
Մենք հավատացած ենք, որ Հայաստանը գտնվում է Լոնդոնի և Երուսաղեմի խաչմերուկում:
Այնուամենայնիվ, այս երկիրը կարող է աշխարհին տալ նաև շատ հարուստ գիտելիքներ կրեոնիմիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների, բժշկության, գիտության և այլ ոլորտներումում, ինչպես Լոնդոնը:
Այս երկիրը կարող է Երուսաղեմի պես աշխարհին ներկայացնել մարդկության, քրիստոնեության և հեթանոսության ամենահին նմուշները: Այդ ամբողջ սրբազան հարստությունը պահվում է Հայաստանի տարածքում:
Հայաստանը գիտելիքների օֆշորային գոտի է, որտեղ միտքն ու մտորումները չեն սահմանափակվում ճշմարտության, անսպասելի գործողությունների և ներկայի ու ապագայի հայեցակարգերի ձևավորմամբ: Հայաստանը իմաստունների երկիր է, ուր մարդիկ գալիս են վերհիշելու իրենց, վերհիշելու իրենց նախնական բնական էությունը: Եվ սա վերաբերում է ամբողջ աշխարհին: Սա արգելոց է, որտեղ ապրում են իմաստունները և որտեղ նրանք շփվում են, անդրադառնում անցյալին, մտորում ապագայի մասին և ձևավորում հատուկ սրբազան դաշտ, որում կարելի է շատ կարևոր հարցերի պատասխաններ ստանալ:
վարկած 1
Կրեոնոմիկա
Հայաստանի համար առանցքային արժեքը մարդն է, ինչը նշանակում է, որ երկրի զարգացումը պետք է հիմնված լինի կրեոնոմիկայի՝ գիտելիքների, հայտնագործությունների և տպավորությունների տնտեսության զարգացման վրա:
Ինչպես գիտենք, Հայաստանը չի կարող համարվել արդյունաբերական կամ օգտակար հանածոներով հարուստ երկիր: Այդ դեպքում ո՞րն է այս երկրի իրական հարստությունը:
Ինչպիսի՞ն պետք է լինի աշխարհի կոնցեպտն ապագայում: Այս հարցին կարելի է պատասխանել միայն կրեոնոմիկայի «այսբերգի» վերին շերտը ուսումնասիրելու միջոցով, որի հիմքերն են միտքն ու մտորումները, և Հայաստանը մի տարածք է, որտեղ պետք է հասունանա ապագայի տեսլականը, որը հետագայում կձևավորվի որպես տեխնոլոգիա:
Հիմա երկրագնդի վրա ստեղծվում են կրեոնոմիկայի ստորին շերտի շատ օջախներ՝ միտված ապագայում զարգացման նոր տեխնոլոգիաների որոնումներին, բայց առաջանում է հարց:
Գոյաբանական անվտանգության համակարգը կապված է երկու ասպեկտների հետ: Առաջինը աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 300 իմաստունների Հայաստան մշտական ​​բնակության հրավիրելն է, քանի որ մեր երկրին այս ժամանակահատվածում հույժ կարևոր է արտաքին աշխարհից մարդու տեսակետը, որը կսիրահարվի այս մշակույթին և ավանդույթներին: Այդ տեսակետը պետք է լինի շատ կամերային և կենտրոնացված, ինչը կծառայի որպես հիմնական գործոն Հայաստանի համապարփակ զարգացման համար մի շարք կարևոր, երկարաժամկետ նախագծերի որակյալ իրականացման համար: Նման մասշտաբային նախագծերի իրականացումը հիմք կհանդիսանա երկրի գոյաբանական անվտանգության համար:
Երկրորդ ասպեկտը` այն գիտակցությունն է, թե ինչպես և ինչից կարող է ստեղծվել Հայաստանի գոյաբանական սահմանը, որը հնարավոր չէ հաղթահարել: Այս վարկածի շրջանակներում մենք հիմնվում ենք այն փաստի վրա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի որոշակի արտեֆակտներ, որոնք մեծ մասամբ խոսում են դրա մասին, և եթե անդրադառնանք հայոց աշխարհին, անկասկած այդպիսի արժեքավոր արտեֆակտներից մեկը Մատենադարանն է, որը հայ ժողովրդին դիրքավորում է որպես ավանդույթներ հավաքագրողների և պահպանողների:
Այս թեզը ստիպում է մեզ մտորել գոյաբանական անվտանգության մասին վարկածի հաջորդ մասի շուրջ: Հայաստանը կարող է տարածքներ տրամադրել ամբողջ երկայնքով `պետականություն կորցրած ժողովուրդների գիտական, հետազոտական, թանգարանային և կրթական կենտրոնների կառուցման համար, այսինքն` ասորական, թալիշական մշակույթի և այլ ազգերի կենտրոնների համար` դառնալով «կարմիր գրքի» նման երևույթ: Այս պարագայում Հայաստանը կարող է վերածվել մի տարածքի, որի վրա հարձակվելը նշանակում է հարձակվել աշխարհի «կարմիր գրքի» վրա:
վարկած 2
ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Այս տեսանկյունից մենք ունենք վարկած, ըստ որի Հայաստանը կարող է դառնալ երկրագնդի առաջին ցանցային պետությունը, ինչպես 301 թվականին դարձավ առաջին քրիստոնեականը:
Մենք չենք կարծում, որ ցանցային պետությունը կկործանի ներկայիս համակարգը: Ցանցային պետությունը մի երևույթ է, որն աճում է կապի, ցանցերի, տարբեր էկոհամակարգերի ստեղծման միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, տնտեսագիտությունը, կրթությունը և այլն: Այս էկոհամակարգերը ունակ են կազմավորել նոր տեսակի տեխնոլոգիական պետության հիմքը:
հենց դա տեղի ունենա, հնարավոր կլինի փաստել, որ Հայաստանի բնակչությունը միանգամից կհասնի 15 միլիոնի, որոնց թվում կլինեն շատ բարձր որակավորում ունեցող հսկայական թվով արժանի մարդիկ՝ գիտության, մշակույթի, սպորտի և այլ բնագավառների:
Հայոց աշխարհը դա մի փոքր անկախ պետություն է և մեծ Սփյուռք: Այն ունի 120 իրական բարբառներ, որոնք միմյանցից ծայրահեղ տարբեր են: Դրանք մշակույթի տարբեր իմաստային և հիմնային գերիշխողներ են: Այնուամենայնիվ, այս ամենը ցույց է տալիս ապակենտրոնացման զարմանալի հատկությունը մեկ ընդհանուր օրգանիզմի մեջ: Այս ամբողջ բազմակողմանիության համադրությունը հենց ինքը հայկական աշխարհն է:
Հայերն աշխարհի ամենահին ցանցային ազգերից մեկն են: Հայկական աշխարհը կազմակերպված է միկելիումի (սնկանոց) սկզբունքով, որը չունի կենտրոն, և խախտելով միկելիումի որևէ հատված, հնարավոր չէ դրան մահացու վնաս պատճառել: Սա ցանցային ազգի եզակիությունն է:
վարկած 3
ՑԱՆՑԱՅԻՆ ՊԵՏՈՒԹուՆ
Մարդը, դա նրա մտքերն ու զգացմունքներն են: Դրանք կազմվում են նրա տեսածի հիման վրա. այն, ինչ նա նկատել, լսել, ըմբռնել և կարդացել է, մի խոսքով, իրեն շրջապատող ամբողջ իրականությունը: Սա ապահովում է զարգացման պարույրի անսահմանությունը. բնակավայրը ձևավորում է ստեղծարար մարդուն, որն էլ իր հերթին ձևավորում է բնակավայրը: Նույնիսկ անհիշելի ժամանակներում հայերը ստանձնել էին մարդկային գիտական ​​և մշակութային նվաճումների հավաքագրման և պահպանման առաքելությունը. դրա վկայությունն է Մատենադարան ինստիտուտ-թանգարանը, որում պահվում է աշխարհի հին ձեռագրերի ամենալայն հավաքածուն:
301 Իմաստության երկիրը նախագիծ է, որի նպատակն է վերստեղծել Հայաստանում միջավայր, որի ակնհայտ գերիշխող ուժը մարդն է՝ հավաքող և հսկայական մշակութային և գիտական ​​ավանդույթի կրող, որն ունակ է ստեղծել առավելագույնս յուրահատուկ գաղափարներ:
Այն, իմիջիայլոց, պարունակում է եզակի գործերի թարգմանություններ, որոնց բնօրինակները կորսվել են: Եվ պատահական չէ, որ այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն տառերով գրված առաջին արտահայտությունն էր.
301 Իմաստության երկիր նախագիծը փորձ է վերածնելու նրանց գործունեությունը:
Միևնույն ժամանակ, գիտակցելով մարդկային նվաճումների վերպետականությունը, ազգի հայրերը հիանալի հասկանում էին, որ գիտական ​​մտքի զարգացմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ոչ միայն հավաքել աշխատանքներ, այլ նաև թարգմանել դրանք, տիրապետել դրանց՝ օգտագործելով հասկանալի ազգային ծածկագրերը: Այսպիսով, նրանք մարդկության համաշխարհային նվաճումները դարձրին հայ ժողովրդի համար բնակատեղի, ինչը հանգեցրեց գիտության և մշակույթի համապարփակ ծաղկմանը:
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»
ՀՐՈՎԱՐՏԱԿ
Իրողություն, որը կհանգեցնի նոր իմաստների ձեռքբերմանը: Եվ դա միանշանակ կարող է պատահել հենց այս երկրում: Հին քարտեզագիրների կողմից Եդեմ կոչված այս երկիրը առաջին մարդու ծննդավայրն է և գործած առաջին մեղքի բնօրրանը: Երկիր, որը Նոյի ոտքերի տակ բաղձալի հիմք դարձավ: Վայր, որտեղ մարդկությանը տրվեց ապրելու երկրորդ շանսը: Մի երկիր, որտեղ քրիստոնեությունը հետապնդվող աղանդից վերածվեց պետական ​​կրոնի, ինչի շնորհիվ հիմնիվեր փոխվեց պատմության և մշակույթի զարգացման ողջ ընթացքը: Այստեղ, որտեղ արդեն ծնվել են գլոբալ, ուղղահայաց իմաստներ, կարող են ծնվել նորերը և դա միակ երևույթն է, որը հնարավոր չէ գտնել աշխարհի ոչ մի այլ վայրում:
Եվ ով, եթե ոչ ցանցային ժողովուրդը, որն օրգանապես ինտեգրված է աշխարհի բոլոր ծայրերում՝ տարբեր երկրների և մշակույթների հասարակություններում, կարող է տարածել այդ իմաստները ամբողջ աշխարհում և դրա կառուցվածքներում, տալ զարգացման նոր ուղղություն, լրացնել հոգևոր և մշակութային քաոսը, իմաստալից գաղափարների սուր բացակայությունը, որի կործանարար արդյունքները գնալով ավելի ակնհայտ են դառնում:
Ծրագրի շրջանակներում 301 իմաստուն կտեղափոխվի Հայաստան: Այս մարդիկ ավելին են, քան պարզապես իրենց ուրույն ոլորտի մասնագետներ: Նրանք ոչ ստանդարտ մտածողությամբ և անսպասելի հայացքներով մարդիկ են: Այստեղ՝ Հայաստանում, կստեղծվեն նրանց համար աշխատանքի բոլոր պայմանները, ինչը կհանգեցնի մի շարք հեղաշրջիչ ծրագրերի իրականացմանը, և նրանց փոխգործակցության ուղեծրում կլինեն մարդիկ, ովքեր իրականացնում են այդ նախագծերը և երկրում կազմավորում նոր իրողություն:
Հուսահատ ժամանակներում հայերը երեխաներին և գրքերն էին փրկում: Որովհետև ի՞նչ իմաստ ունի այն գիրքը, որը չունի ընթերցող: Եվ ինչպիսի՞ ապագա կսպասվեր այն երեխաների համար, ովքեր կորցրած կլինեին դարերի ընթացքում կուտակված իմաստությունը: Հուսահատ ժամանակներում հայերը փրկում էին ապագան: Փորձի և այն մարդկանց համադրությունը, որոնք ընդունակ են տիրապետել դրան և զարգացնել այն… Ահա սա է գոյատևման պարզ բանաձևը, որի հիմքում դրված է թռիչքի հնարավորությունը:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
301 Իմաստության երկիր | © 2021.
Նյութերի մեջբերումը հնարավոր է միայն հեղինակային իրավունքի սեփականատիրոջ թույլտվությամբ
ստեղծվել է սիրով